Մենք հավատում ենք, որ խաղաղությունը, կայունությունը, հանդարտեցումը եւ զարգացումը Կովկասում հնարավոր կդառնան տարածաշրջանի բուն ժողովուրդների եւ հարեւանների մասնակցության շնորհիվ։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը՝ մեկնաբանելով իր այցը Հայաստան։

Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

«Հարավային Կովկասի վերջին իրադարձությունների, տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ճանապարհների հետ կապված՝ մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների գործընթացը։

Այս կապակցությամբ երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հետ զրույցում քննարկվել է վեճերի կարգավորման վերջին կարգավիճակը «3+3» տարածաշրջանային մեխանիզմի շրջանակում։

Մենք հավատում ենք, որ խաղաղությունը, կայունությունը, հանդարտեցումը եւ զարգացումը Կովկասում հնարավոր կդառնան տարածաշրջանի բուն ժողովուրդների եւ հարեւանների մասնակցության շնորհիվ։

Բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ համագործակցության ընդլայնումը հստակ հորիզոններ կբացի Թեհրանի եւ Երեւանի միջեւ գործնական հարաբերությունների զարգացման համար»,- գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը։