ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային նոր՝ այս տարվա վերջին ռազմական օգնության փաթեթի հատկացման մասին, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Մեր օգնությունը վճռական նշանակություն ունի մեր ուկրաինացի գործընկերներին աջակցելու համար իրենց երկրի եւ Ռուսաստանի ագրեսիայից ազատության պաշտպանության գործում»,- նշվել է չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարությունում։
Փաթեթը ներառում է 250 մլն դոլարի սպառազինություն եւ տեխնիկա։
Խոսքը, մասնավորապես, զինամթերքների եւ ՀՕՊ համակարգերի այլ, գերշարժուն հրետանային հրթիռային համակարգերի բաղադրիչների, 155 եւ 105 միլիմետրանոց հրետանային արկերի, հակատանկային զինամթերքների, ինչպես նաեւ ավելի քան 15 մլն փամփուշտների մասին է։
Կոալիցիան, որի կազմի մեջ են մտնում ավելի քան 50 երկրներ, շարունակում է աջակցություն ցուցաբերել ուկրաինական զորքերին, աջակցությունը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի։
«Չափազանց կարեւոր է, որպեսզի Կոնգրեսն արագ գործի, որքան հնարավոր է արագ՝ պաշտպանելով մեր ազգային անվտանգության շահերը եւ օգնելով Ուկրաինային պաշտպանել իրեն եւ ապահովել իր ապագան»,- ընդգծվել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։





























