«Մենք շատ մոտ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին միջազգային հարաբերությունների վերլուծության ադրբեջանական կենտրոնի (ՄՀՎԿ) վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիեւն ասել է կենտրոնի 2023թ.գործունեության արդյունքների մասին մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ ստույգ ամսաթիվ նշելը դժվար է. «Բայց հիմնական վիճելի հարցերը հասցվել են զրոյի։ Սահմանազատումը եւ սահմանագծումը երկարատեւ գործընթաց են։ Ես չեմ կարծում, թե դա կմտնի փաստաթղթի մեջ։ Օրինակ, մենք երկար տարիներ չենք լուծել այդ հարցը Վրաստանի հետ։ Խաղաղության պայմանագիրը պայմանավորվածություն է հիմնական սկզբունքների մասին։ Այժմ Հայաստանը պետք է ավելի շատ շահագրգռված լինի խաղաղության պայմանագրով։ Դա կայունություն կբերի տարածաշրջանում»։





























