Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անունը հայտնվել է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում` նվիրված մարկանց առեւտրի հիմնախնդիրներին: Զեկույցի հիմքում 180 երկրներից ստացված տվյալներն են: Նշված են մարդիկ, ովքեր առնչություն են ունեցել մարդկանց առեւտրի հետ: 2011թ. փետրվարին դատարանը մեղադրանք ներայացրեց Իտալիայի վարչապետին Ռուբի մականունով մարոկկացի Քերիմ էլ Մարուգին սեռական շահագործման ենթարկելու մասին:
Զեկույցում նշվում է, որ կան վկաների ցուցմունքներ, որոնց համաձայն` այդ աղջիկը առեւտրի զոհ է եղել: Բացի այդ Բեռլուսկոնին մեղադրվում է մանկական մարմնավաճառության խրախուսման մեջ, հաղորդում է NEWSru.com` հղում անելով The Telegraph-ին:
Իտալիայի ընդդիմությունը այս փաստը որակել է որպես եւս մեկ խայտառակ վիրավորանք Իտալիային:




























