Երուսաղեմի հայկական համայնքի անդամների և հայկական սրբավայրի դեմ լայնածավալ, ծրագրված ու համակարգված հարձակումները խորը մտահոգության առիթ են։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Հայերը Սուրբ Հողում ապրել են հազարամյակներ, Երուսաղեմի հայկական թաղամասն աշխարհի հնագույն հայկական սփյուռքի ինքնատիպ խորհրդանիշն է։
Նրան ահաբեկելու և հայոց համայնքապատկան տարածքը զավթելու չդադարող փորձերը, որոնք սաստկացել են հատկապես վերջին օրերին, պահանջում են անհապաղ արձագանք և միջամտություն իշխանությունների կողմից»,- նշել է նա:





























