Դեկտեմբերի 29-ին իրավապահները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալել են «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։ Այս մասին հայտնել են 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել են ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Արզաքանցյանը ներկայացվել է Քննչական կոմիտե։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները օդանավակայանում բերման են ենթարկել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։
Երևան-Դուբայ չվերթի ուղևոր Արզաքանցյանի ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։



























