Ղազախստանի «ԿազՏրանսՕյլ» ազգային օպերատորը հունվարի 1-ից բարձրացրել է Ռուսաստանից իր ТОН-2 խողովակաշարով նավթի տարանցման գինը։ Այս մասին տեղեկացվել է օպերատորի կայքում։

Այժմ հազար կիլոմետր տարանցման գինը կազմում է 11,28 դոլար մեկ տոննայի համար (առանց ԱԱՀ-ի)։

«ԿազՏրանսՕյլ» ԲԸ տվյալներով՝ սակագնի փոփոխման կարգադրությունը հաստատվել է ընկերության վարչության ղեկավարի կողմից 2023թ. դեկտեմբերին։ Այդ ժամանակ հազար կիլոմետր տարանցման գինը 9,3 դոլար էր մեկ տոննայի համար։ Այսպիսի պարամետրեր էին սահմանվել 2018 թվականից։

ТОН-2 մայրուղային խողովակաշարը (Թույմազի-Օմսկ-Նովոսիբիրսկ-2) ունի տարեկան 10 մլն տոննա թողունակություն։ ТОН-2-ի նախագծային հզորությունը կարող է հասնել տարեկան 18 մլն տոննայի։ Ղազախստանի տարածքում է գտնվում 186,25 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը, որով ռուսական նավթը մատակարարվում է Պավլոդարի նավթաքիմիական գործարան, իսկ հետո դրա մի մասն ուղղվում է Չինաստան եւ Ուզբեկստան։