Իսրայելը կործանել է Գազայի հատվածի բնակելի տների 70 տոկոսը՝ դրանց վրա 29 հազար հրթիռ ու արկ նետելով, գրել է «Wall Street Journal»-ը։
Պարբերականը նշել է, որ ավերածությունները Գազայի հատվածում համեմատական են այն ավերածությունների հետ, որոնք տեղի են ունեցել Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ զոհերի թիվը Գազայի հատվածում մոտեցել է 22 հազարին, ավելի քան 57 հազար մարդ վիրավորվել է։





























