Ավելի քան 18 միլիոն ուկրաինացիներ պատերազմի սկզբից ի վեր անցել են Լեհաստան։ Այս մասին տեղեկացրել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը «X»-ում։

Սահմանապահների տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 31-ին Ուկրաինայից Լեհաստան անցակետերով անցել է 19,8 հազար մարդ, տեղեկացրել է Ukr.net-ը։

Նույն օրը 11,2 հազար մարդ Լեհաստանից անցել է Ուկրաինա։