Թուրք գիտնական, երկրաֆիզիկոս, պրոֆեսոր Օվգյուն Ահմեթ Էրջանը երկրում մինչեւ գաուն ուժեղ երկրաշարժ է կանխատեսել՝ դժվարանալով նշել ստորգետնյա ցնցումների ճիշտ վայրը։

Նրա խոսքերը մեջբերել է Haber Global հեռուստաալիքը։

«Ես կարծում եմ, որ մինչեւ գարուն մենք երկրաշարժ կտեսնենք։ Բայց ես ներկա պահին չգիտեմ, թե որտեղ այն տեղի կունենա։ Ցավոք, պատկերը մոտավորապես այսպիսին է ստացվում։ Այն ցույց է տալիս, որ լարվածությունը հատկապես ավելանում է Անատոլիայում»,- նշել է նա, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։