Մոսկվայում 100 տարեկանում մահացել է խորհրդային դիվանագետ, աֆրիկյան երկրներում ԽՍՀՄ դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանցը, հայտնում է SHOT Telegram ալիքը։

Ըստ SHOT-ի, հայտնի կուսակցական գործչի մահը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին՝ Ամանորից մի քանի ժամ առաջ։

Գեորգի  Տեր-Ղազարյանցի մարմինը մայրաքաղաքի Յակիմանկա թաղամասի Մալայա Պոլյանկա փողոցի իր բնակարանում հայտնաբերել է նրա 61-ամյա դուստրը։ Նրա մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն եղել։ Մահվան նախնական պատճառը սրտի կաթվածն է, ավելի ճիշտ՝ մասնագետները կասեն ավելի ուշ։

Գեորգի Տեր-Ղազարյանցը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, այնուհետև եղել է Հայաստանի Կոմերիտմիության Կենտկոմի առաջին քարտուղարը, իսկ 1973 թվականին մեկնել է Աֆրիկա. եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Սենեգալում, Գամբիայում և Զիմբաբվեում  մինչև 1987թ.-ը։