Արևմուտքը պետք է խստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Կիևին տրամադրի հեռահար հրթիռներ՝ ի պատասխան Ուկրաինայի վրա Մոսկվայի վերջին հարձակումներին, չորեքշաբթի հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Մենք պետք է պատասխանենք Ուկրաինայի վրա վերջին հարձակմանը Պուտինի համար հասկանալի լեզվով. խստացնենք պատժամիջոցները, որպեսզի նա չկարողանա նոր զենք արտադրել մաքսանենգ բաղադրիչներից և Կիևին տանք հեռահար հրթիռներ, որոնք թույլ կտան նրան ոչնչացնել արձակման հարթակները և հրամանատարական կենտրոնները», -գրել է Սիկորսկին X-ի իր միկրոբլոգում։





























