ԱՄՆ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի ևս 10 տարով երկարաձգել է իր ռազմական ներկայությունը Քաթարի ծավալվող  բազայում, CNN-ին հայտնել են պաշտոնական աղբյուրները։

Ալ Ուդեյդ ավիաբազան, որը գտնվում է Դոհայի հարավարևմուտքում գտնվող անապատում, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանն է և կարող է տեղավորել ավելի քան 10․000 ամերիկացի զինվորական:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը անցյալ ամիս այցելել էր Ալ Ուդեյդ, որտեղ շնորհակալություն էր հայտնել Քաթարին՝ բազայի   ծախսերը մեծացնելու համար։

Բայց նա չէր հիշատակել  պայմանագրի երկարաձգման մասին, և Բայդենի վարչակազմը չէր հանրայնացրել այն: Քաթարի պաշտոնյաները պնդում են, որ միայն Օբամայի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների խնդրանքից հետո ՀԱՄԱՍ-ին թույլատրվեց քաղաքական գրասենյակ բացել Դոհայում:

Բազանառանցքային կենտրոն էր  Աֆղանստանում, Իրանում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության օդային գործողությունների համար: Բազայից  են  գործում   նաև Քաթարի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը։