ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չունի  իր զինված ուժերի հետ կապված խմբավորում   Սիրիայում, Իրաքում կամ որևէ այլ վայրում, հաղորդում է Mehr-ը:

Իրավանին հերքել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերին ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքները՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չունի իր զինված ուժերի հետ կապված ոչ մի խմբավորում, լինի դա Սիրիայում, Իրաքում կամ որևէ այլ վայրում, որը գործում է իր անմիջական վերահսկողության   ներքո կամ իր անունից։

Այս դիտողություններն Իրավանին ներկայացրել է նամակում, որ երեքշաբթի ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլաս դե Ռիվիերային:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկնում է, որ իր զինված ուժերի հետ կապված ոչ մի խմբավորում, լինի դա Սիրիայում, Իրաքում կամ որևէ այլ վայրում, չի գործում իր անմիջական վերահսկողության ներքո կամ իր անունից: Ուստի Իրանը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անհատի կամ խմբի գործողությունների համար։

Տարածաշրջանում, մասնավորապես, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ԱՄՆ-ի շարունակվող անօրինական գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը,  ակնհայտ են և չեն կարող թաքցվել կամ արդարացվել ապատեղեկատվության տարածմամբ և Իրանի հանդեպ անհիմն մեղադրանքներով»,- մասնավորապես նշվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի նամակում։