Իրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանոցում պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, հայտնում է Mehr-ը։

Նշվում է նաև, որ վիրավորվել է 15 մարդ։

Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։