Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը հայտարարել է, որ այժմ առաջնահերթությունը Գազայում հրադադարի ապահովումն է, ասվում է երկրի նախագահի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։
Աս-Սիսին ընդգծել է «պատասխանատու գործողությունների» կարևորությունը՝ տարածաշրջանում հակամարտության ընդլայնումից խուսափելու համար, ասվում է հայտարարության մեջ։
Եգիպտոսը և Քաթարը միջնորդներ են հանդես գալիս Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև։





























