Շախմատի պատանիների (մինչեւ 16 տարեկան) Հայաստանի հավաքականը նվաճեց Թուրքիայում ավարտված համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրում Հայաստանի քառյակը 3,5:0,5 հաշվով հաղթեց Ղրղըզստանին, վաստակեց 28,5 միավոր եւ 1,5 միավոր հետ մնաց Ռուսաստանից, որը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Չեխիայի նկատմամբ: Երկրորդ տեղին կհավակներ նաեւ Իրանը, եթե 4:0 հաշվով հաղթեր Ղազախստանին, սակայն իրանցիները հաղթեցին 3:1 հաշվով եւ 27,5 միավորով մնացին երրորդ տեղում:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը եւ Զոհրակ Ապրեսյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Արսեն Եղիազարյանը: