Ուրբաթ օրը՝ հունվարի 5-ին, ժամը 10.00-ից 16.00-ն ԻԻՀ դեսպանատանը բացվելու է սգո մատյան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի դեսպանությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեւանի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր հարգանքն է հավաստում Հայստանի ԱԳՆ-ին եւ պատիվ ունի հայտնելու հետեւյալը.
Նկատի ունենալով Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվել են ավելի քան 100 քաղաքացիներ, եւ վիրավորվել հարյուրավոր անմեղ քաղաքացիներ, ուրբաթ օրը՝ հունվարի 5-ին, ժամը 10.00-ից 16.00-ն ԻԻՀ դեսպանատանը բացվելու է սգո մատյան»:
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ջոկատի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցին երկու պայթյուն է որոտացել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Իրանի կենտրոնական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 103 և վիրավորվել 171 մարդ։





























