Մյանմարի նահանգային վարչական խորհուրդը ներում է շնորհել ավելի քան 9000 բանտարկյալի՝ երկրի Անկախության 76-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին ասվում է խորհրդի հրամաններում, փոխանցում է «Սինհուա»-ն։
Բանտարկյալներին, որոնցից 9652-ը Մյանմարի քաղաքացիներ են, իսկ 114-ը՝ օտարերկրացիներ, նրանց պատիժը փոխվել է մարդասիրական նկատառումներով։
Անցյալ տարի 7012 բանտարկյալների համաներում է շնորհվել երկրի Անկախության 75-ամյակի կապակցությամբ:





























