Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Իսրայելը հարված է հասցրել Լիբանանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սալեհ ալ-Արուրին, թեև Իսրայելը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է CNN-ը:
Պաշտոնյան հավելել է, որ Բայդենի վարչակազմը նախապես տեղեկացված չի եղել գործողության մասին։
Ավելի վաղ Axios-ը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ վարչակազմը տեղեկացվել է «գործողության ընթացքի մասին»։





























