Հարավային Կորեայի և ամերիկյան զորքերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ՝ ծանր տեխնիկայի և ուղիղ կրակի կիրառմամբ, գրում է Reuters-ը։

Փհենյանը դատապարտել է դաշնակիցներին վտանգավոր գործողությունների համար, որոնք տարածաշրջանը կանգնեցրել են «միջուկային պատերազմի դժոխքի» եզրին։

Հարավային Կորեայի բանակի մեխանիզացված հետևակային բրիգադի և Stryker զրահամեքենաներով զինված ԱՄՆ բանակի բրիգադի զորավարժությունները ուղղված են մարտական ​​պատրաստվածության փորձարկմանն ու ամրապնդմանը հակառակորդի ագրեսիայի նմանակման միջոցով, հինգշաբթի ասել է Հարավային Կորեան, հաղորդում է Ամերիկայի ձայնը։ Հարավային Կորեայի բանակը հայտնել է, որ զորավարժությունները սկսվել են դեկտեմբերի 29-ին և ավարտվել հունվարի 4-ին։

Անցած տարվա ընթացքում դաշնակիցները զգալիորեն մեծացրել են համատեղ զորավարժությունների ծավալն ու ինտենսիվությունը Կորեական թերակղզում լարվածության աճի ֆոնին:

Այս ընթացքում Փհենյանը փորձարկել է հեռահար բալիստիկ հրթիռներ և մարտավարական զենքեր, որոնք նախատեսված են Հարավային Կորեայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի թիրախներին հարվածելու համար։