Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Իրի կրտսեր որդի Կիմ Չեն Ընը գաղտնի ամուսնացել է:

РБК-ի տեղեկացմամբ, պսակադրությունը կայացել է անցած տարի: Ժառանգորդի զուգընկերուհու անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ ծնունդով նա Չխոնջին քաղաքից է: Աղջիկն ամուսնուց երկու տարի փոքր է, համակրելի, պրոֆեսորի եւ բժշկի դուստր է: Նա ավարտել է մայրաքաղաքի հեղինակավոր համալսարաններից մեկը, որը կրում է ամուսնու պապի` Կիմ Իր Սենի անունը: Ներկայումս նա դոկտորական թեզի վրա է աշխատում: