Երկրի յոթմիլիարդերորդ բնակիչ է համարվել ֆիլիպինցի Դանիցա Մեյ Կամաչո անունով աղջնակը:

Ըստ Газета.Ru-ի` նորածնի քաշը 2,5 կգ է, նա, բժիշկների խոսքով, «հիանալի տեսք ունի»:

Այն, որ Կամաչոն կդառնա յոթմիլիարդերորդ մարդը, ՄԱԿ-ում վաղուց էին հաշվարկել, այդ առիթով կազմակերպության ներկայացուցիչները տորթ են տարել ծննդատուն, որպեսզի շնորհավորեն աղջկա ծնողներին:

Ըստ The Guardian-ի տվյալների`Երկրի համար «հոբելյանական» երեխայի ընտանիքը նպաստ եւ մրցանակ է ստացել Դանիցայի համալսարանական կրթության ապահովման համար, նաեւ շատ փող բարերարների կողմից, որպեսզի ծնողները կարողանան խանութ բացել:

Նշենք, 6 միլիարդի սահմանը հատվել էր 1999թ. հոկտեմբերի 12-ին: ՄԱԿ-ի գնահատմամբ` 2100թ. մոլորակում 15 միլիարդ բնակիչ կլինի: