ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 5-ին ժամանել է Ստամբուլ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հունվարի 6-ին սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվելու են Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։