Իրանը Nabucco ծրագրին գազ մատակարարելու հարմար աղբյուր չի հանդիսանում, Իրաքը այդ նպատակի համար ավելի հարմար է, ըստ թուրքական ZAMAN թերթի, այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության թուրք փորձագետ Ֆարուք Դեմիրը:

Նրա պնդմամբ, Իրանը մինչեւ 2014 թվականը չի կարողանա բավարարել գազամուղը` անհրաժեշտ նվազագույն 8-12 միլիարդ խմ գազով, սակայն այն 2018 թվականին կկարողանա բավարարել Թուրքիայի գազի պահանջը:

Ինչպես նշել է փորձագետը, Nabucco ծրագրի համար գազի մատակարարման հիմնական թեկնածուն Իրաքն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրի միայն հարավային մասում, գազի պահուստները հասնում են 40 միլիարդ խմ-ի:

Նա նաեւ անդրադարձել է տարածաշրջանից ԱՄՆ-ի ռազմական զորակազմի հեռացման հարցին՝ ընդգծելով, որ սրա համար անհրաժեշտ է գազի եւ նավթի կազմակերպությունների նախապատրաստում:

Փորձագետը նաեւ նշեց Իրաքից Թուրքիա գազի փոխադրման համար İnci Gaz կազմակերպության կարեւորությունը, որը հանդիսանում է Türkerler Construction и Crescent Petroleum-ի վենչուրային կազմակերպությունը:

«Ես կանխատեսում եմ, որ հարավային Իրաքի գազից İnci Gaz-ը կունենա մոտավորապես 30 տոկոս շահույթ»,-նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ այդ ծրագիրը կբարձրացնի թուրքական էներգետիկ կազմակերպությունների դերը: Նրա հավաստմամբ, թուրքական էներգետիկ կազմակերպությունները կպահպանեն տարածաշրջանի կայունությունը եւ զարգացումը, ինչպես նաեւ կակտիվացնեն տնտեսական փոխգործակցությունը:

Նշենք, որ Nabucco ծրագիրը նախատեսված է ավարտվել 2014 թվականին: