Նոյեմբերի 5-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սարգսյանն ԱՄՆ-ում է «Արմթեք 2009» գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի առաջին օրը Տիգրան Սարգսյանը Լոս Անջելեսում հանդիպել է «Լինսի» հիմնադրամի նախագահ Ջեյ Ռաքոուին եւ առաջին փոխնախագահ Հարութ Սասունյանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ հիմնադրամի միջեւ համագործակցության հարցերը:
Հիշեցնենք, որ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «Արմթեք 2009» համաժողովը տեղի է ունենալու «Սիլիկոնային հովտի» կենտրոն Սան Խոսե քաղաքում: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:



























