Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվել է Քրիս Համֆրիսից` հայտարարելով, թե հույս ուներ, որ «իրենց ամուսնությունը հավերժ կտեւեր»: Այդ մասին գրում է բրիտանական «Daily Mail»-ը:

31-ամյա աստղը նշել է, թե «դա բարդ որոշում էր»` ամուսնալուծվել հարսանիքից ընդամենը 72 օր անց անհաղթահարելի տարակարծությունների պատճառով:

«Տեւական մտածմունքներից հետո ես որոշեցի վերջ դնել մեր ամուսնությանը: Հուսով եմ` բոլորն են հասկանում, դա բարդ որոշում էր: Ես հույս ունեի, որ ամուսնությունը հավերժ կտեւի, բայց երբեք ամեն ինչ լինում է ոչ այնպես, ինչպես մենք ենք ծրագրել: Մենք մնում ենք ընկերներ եւ լավագույնն ենք մաղթում իրար»,- ասել է Քիմը:

Քրիսը, միեւնույն ժամանակ հայտարարել է, թե ապշած է այդ լուրից:

Այս ամուսնությունից Քիմն ու Քրիսը 18 միլիոն դոլար գումար աշխատեցին եւ շատերն են նշում, որ դա պարզապես քարոզչական հնարք էր եւ գումար աշխատելու միջոց: Այդ լուրերը հաստատվում են այն հանգամանքով, որ այսօր Լաս վեգասում բացվում է Քարդաշյանների նոր`

 «Kardashian Khaos» խանութը` «The Mirage hotel» հյուրանոցում: