Բրիտանացի աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը աղիքային վարակով գտնվում է հիվանդանոցում, որի հետեւանքով ստիպված է եղել չեղյալ համարել մի շարք համերգներ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտնում է երաժիշտի պաշտոնական կայքը:

Հաղորդագրությունում նշվում է, որ 62-ամյա արտիստի մոտ վարակի «ծանր դեպք» է:

Երգիչը բուժում է անցնում Լոնդոնի կենտրոնական հիվանդանոցներից մեկում: «Նա վարակվել է նաեւ հարբուխով, բայց նրա վիճակը նորմալ է»,- BBC-ին հայտնել է Էլթոն Ջոնի պաշտոնական ներկայացուցիչը: