Չինաստանի ավտոմեքենաների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 57,9%-ով՝ հասնելով ռեկորդային 4,91 միլիոն միավորի՝ 2023 թվականին, քանի որ երկրի ավտոարտադրողներն ընդլայնել են իրենց ներկայությունը արտասահմանում: Այս մասին են վկայում Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի (CAAM) տվյալները:
Այս ցուցանիշն ազդարարում է հետագա զգալի աճ այն բանից հետո, երբ երկիրը 2022 թվականին արտահանեց ավելի քան 3 միլիոն մեքենա, իսկ 2021 թվականին՝ ավելի քան 2 միլիոն ավտոմեքենա, հաղորդում է «Սինհուան»:
2023 թվականին Չինաստանում ավտոմեքենաների արտադրության և վաճառքի ծավալներն աճել են 11,6 և 12 տոկոսով՝ տարեկան կտրվածքով` կազմելով համապատասխանաբար 30,16 մլն և 30,09 մլն միավոր:




























