Ավստրիայի միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները եկել են Վուզենդորֆ քաղաքում հարսանիքին և իրենց հետ տարել փեսային, ով նախկինում փախել էր Թուրքիայում զորակոչից, որպեսզի արտաքսեն, գրում է Kurier թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրք 25-ամյա քուրդ Համզան և նրա գերմանաբնակ նշանած Գունդուլան գրանցում էին իրենց ամուսնությունը։ «Աշխատակցուհին արարողության ժամանակ դուրս է եկել սենյակից, որպեսզի ինչ-որ բան վերցնի, հետո վերադարձել է մոտ տասը տղամարդով»,- պատմում է հարսը։

Պարզվել է, որ այդ մարդիկ միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի աշխատակիցներ են։ Նրանք իրենց հետ տարել են փեսային, որից հետո նրան կալանքի տակ են վերցրել՝ հետագա արտաքսման համար։ Համզան սկզբում աշխատակիցներին ասել է, որ չի կարող գնալ նրանց հետ, քանի որ «ամուսնանում է», բայց նրանք ասել են, որ չեն կարող սպասել: Հարսնացուն արտասվել է, իսկ ավելի ուշ ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել։

Պարբերականը պարզաբանում է, որ Համզան ու Գյունդուլան ծանոթացել են մեկուկես տարի առաջ, իսկ անցած ամառ նրանք որոշել են ամուսնանալ։ Համզան նախկինում ապրել է Թուրքիայում և խուսափել զորակոչից։ 2022 թվականի մարտին տղամարդը ապաստան է խնդրել Ավստրիայում, սակայն հարսանիքից 10 օր առաջ այն մերժվել է։

Ամուսնությունը նրան ինքնաբերաբար կացության և աշխատանքի թույլտվություն կտար: