Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը զրկվել է եւս մեկ պատգամավորից: Արմեն Մելիքյանը այսօր` նոյեմբերի 1-ին վայր է դրել մանդատը:
NEWS.am-ի տեղեկություններով, նա արդեն մեկ շաբաթ առաջ լքել էր խմբակցությունը, սակայն այդ փաստը համառորեն գաղտնի էր պահվում: Իսկ արդեն այսօր, Ազգային Ժողովի պաշտոնական կայքում Արմեն Մելիքյանի անունը հայտնվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման ընթացքում լիազորությունները դադարեցրած պատգամավորների» ցանկում:
Արմեն Մելիքյանը, ով նախքան պատգամավոր դառնալը «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահն էր, պատգամավոր էր դարձել 2007թ. նոյեմբերի 9-ին:
Մելիքյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր, անհաջողությամբ պսակվեցին նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ խմբակցությունից մեկնաբանություններ ստանալու փորձերը:




























