ԱՄՆ-ում 77 տարեկան հասակում մահացել է ամերիկյան հայտնի պրոդյուսեր եւ ռեժիսոր Գիլբերտ Քեյթսը, հաղորդում է «Ռեյթեր գործակալությունը»:

Ըստ Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանի ներկայացուցիչների տվյալների, որտեղ Քեյթսը Թատրոնի, կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության դպրոցի պատվավոր դեկանն էր, նրան մահացած գտել են երկուշաբթի երեկոյան` համալսարանի մոտ կայանած իր սեփական մեքենայի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գիլբերտ Քեյթսի հայտնի ռեժիսորական գործերից են «Ես երբեք չեմ երգել հայրիկիս համար» (I Never Sang for My Father, 1970), որը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել` «լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում, «Ամառային մաղթանքներ, ձմեռային երազանքներ» (Summer Wishes, Winter Dreams, 1973), «Ամերիկայի վերջին ամուսնական զույգը» (The Last Married Couple in America, 1980), «Աստված իմ. Գիրք  II», (Oh, God! Book II, 1980).