Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը համաձայնել է վճարել 700 մլն դոլար մանկական փոշու գործի կարգավորման համար։ Այս մասին The Wall Street Journal թերթին տեղեկացրել է ընկերության ֆինանսական տնօրեն Ջոզեֆ Ուոլքը։

Համաձայնագիրը ԱՄՆ նահանգների մեծ մասի գլխավոր դատախազների հետ «կարեւոր քայլ» է ընկերության համար, քանի որ նա փորձում է «խելամիտ կերպով այս հարցը թողնել անցյալում», ասել է Ուոլքը պարբերականի հարցազրույցում։

Լրագրողները հիշեցել են, որ ամերիկյան 42 նահանգներ հայց են ներկայացրել ընկերության դեմ տալկի հիմքով մանկական փոշու պատճառով, որը կարող էր քաղցկեղ առաջացնել դրանում քաղցկեղածին ասբեստի առկայության պատճառով։ 2020թ. ընկերությունը դադարեցրել է ԱՄՆ-ում եւ Կանադայում վաճառել փոշին բազմաթիվ դատավարությունների պատճառով։ Ընկերությունում, սակայն, հավաստիացրել են, որ ապրանքն անվտանգ է։