The New York Times-ի մեկնաբան Նիքոլաս Քրիսթոֆը, ով իր վարկանիշը ձեռք է բերել աղքատության եւ մարդկային կարեկցանքի մասին հոդվածներ գրելով, անդրադարձել է Քիմ Քարդաշյանին եւ թուրքերին: Այս մասին հաղորդում է «The Atlantic Wire» կայքը:

Անդրադառնալով փաստին, որ աշխարհն ականատես եղավ Քիմ Քարդաշյանի 72-օրյա ամուսնական կյանքի փլուզմանը, Նիք Քրիսթոֆը գրել է. «Քիմ Քարդաշյանն իր հարսանիքի համար ծախսած գումարները կարող էր օգտագործել աղքատ երկրներում 200 դպրոց կառուցելու համար: Դա գոնե կմնար»: Այնուհետեւ նա հավելել է. «Ամերիկահայերի անունից ես ներողություն եմ խնդրում Քիմ Քարդաշյանի համար: Եկեք լուրեր տարածենք, որ նա իրականում թրքուհի է»:

Քրիսթոֆի այս տողերը, ինչպես նաեւ Քարդաշյանի հարսանիքը աննկատ չեն մնացել: «Քրիսթոֆը հանդես է գալիս աղքատների օգտին, բայց պատրաստ է սեւացնել մի ողջ էթնիկ խումբ` թուրքերին: Դա հիասթափություն է առաջացնում»,- Forbes-ում գրել է Էլմիրա Բայրասլըն:

Քրիսթոֆն էլ պատասխանել է. «Էլ ելույթ մի ունեցիր, ես թուրքերին չեմ վարկաբեկել: Ես վարկաբեկել եմ Քիմ Քարդաշյանին եւ ծաղրել հայ-թուրքական լարվածությունը: Ես անբարյացկամ վերաբերմունք չունեմ թուրքերի հանդեպ»: