ԱՄՆ-ում դատում են 35-ամյա հաքերին, ով շուրջ մեկ տարի վախի մեջ էր պահում հոլիվուդյան հայտնի դեմքերին:

Gazeta.ru-ի տվյալներով, Քրիսթոֆեր Չեյնին կոտրում էր համաշխարհային աստղերի էլեկտրոնային փոստերը եւ ինտերնետում հրապարակում նրանց անձնական լուսանկարները: Մասնավորապես, նրան է վերագրվում Սքարլեթ յոհանսոնի, Քրիստինա Ագիլերայի եւ Միլա Քունիսի լուսանկարների հրապարակումը:

Հետաքննությունը հաքերին 26 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրել, որոնց շարքում են անօրիանականորեն այլ համակարգիչներ մուտք գործելը, ինչպես նաեւ հեռախոսների լսումը:

Նշվում է, որ որ Չեյնիի գործողություններից տուժել է 50 մարդ: Ընդհանուր առմամբ, նրան սպառնում է մինչեւ 121 տարվա ազատազրկում:

Ինչպես հաղորդում է ABC-ն, դատական գործընթացը կսկսվի դեկտեմբերի 27-ին: Մինչ այդ նա ազատ կարձակվի, բայց դրա դիմաց պետք է վճարի 100 հազար դոլար եւ էլեկտրոնային թեւնոց կրի, որի միջոցով հնարավոր կլինի հետեւել իրեն: