2023թ․ մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրը, Եվրոպական խորհրդարանը կրկին պաշտոնապես հայտարարել է լրագրության համար Դաֆնե Կարուանա Գալիցիայի մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման մասին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթը բաց է ցանկացած ազգության լրագրողների և լրագրողական թիմերի համար։ Մրցույթի պարտադիր պայմաններից է ներկայացնել հոդվածներ, որոնք հրապարակվել են Եվրոպական միության 27 անդամ երկրներից մեկում գործող լրատվամիջոցների կողմից: Նպատակն է աջակցել և ընդգծել պրոֆեսիոնալ լրագրության կարևորությունը՝ ազատության և հավասարության ապահովման գործում:
ԵՄ 27 անդամ երկրների մամուլի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և լրագրության ոլորտում եվրոպական հիմնական ասոցիացիաների ներկայացուցիչներից կազմված անկախ ժյուրին ընտրում է հաղթողին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի հոկտեմբերի 16-ին, մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիզիայի սպանության օրը, հաղթողը ստանում է 20 000 եվրո դրամական մրցանակը:
Մրցույթին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ, իսկ մրցույթի պահանջներին ծանոթանալ հետևյալ հղմամբ:





























