Շիրակի մարզում ուժեղ քամին, բուքը եւ ձյան տեղումները շարունակվում են (Լանջիկ, Ջաջուռ, Քեթի, Աշթցք եւ Ամասիա): Հատնում են Շիրակի մարզպետարանից:

Որոշ տեղերում ձյան բարձրությունը հասնում է 10-ից 20 սմ-ի:

ՀՀ միջպետական, հանրապետական եւ մարզային չանապարհները բաց են, սակայն բքի եւ ուժեղ քամու պատճառով որոշ հատվածներում դժվարաանցանելի:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել խիստ անհրաժեշտության դեպքում եւ միայն ձմեռային անվադողերով: