Հանրապետության տարածքում`

հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 28-ի գիշերը, 29-31-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ն տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում  հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +1+3։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշեր՝ -10-15, ցերեկը՝ -2-6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -12-14, ցերեկը՝ -3-6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1+1,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-5,

Լոռիում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ +1+5,

Տավուշում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +4+8, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -3-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1+2,

Արարատում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2+4,

Արմավիրում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -3-6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ +1+3,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+8, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+2։