Հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին դատի է տվել «Յուժնի կրեստ» տուրօպերատորին եւ շահել դատը: Կանդելակին դատարանի որոշմամբ, ստացել է 280 հազար ռուբլի (9168,6 դոլար) Հունաստանում իր հանգիստը փչացնելու համար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», սկզբում Կանդելակին պահանջել էր 850 հազար ռուբլի (27833,25 դոլար), ուղեգրի եւ բարոյական վնասի համար:

Lenta.ru-ի փոխանցմամբ, հայցում Կանդելակին դժգոհություն է հայտնել վաննայի վրա ծակի, ինչպես նաեւ հունական ծովափի համար, որտեղ ընդամենը 6 պառկելատեղ է եղել: