Օդանավակայանում թալանել են հայտնի ռուս պարոդիստ Ալեքսանդր Պեսկովին: Ինչպես պատմել է արտիստը НТВ հեռուստատեսության եթերում, ճամպրուկից անհետացել է ադամանդապատ եզակի ժամացույցը, ականջողեր եւ մատանի, որոնք նա օգտագործել է իր ելույթների ժամանակ: Գողացված զարդերի ընդհանուր արժեքը կազմում է 20 հազ. եվրո:
Ինքը` արտիստը, կասկածում է ուկրաինական օդանավակայանի աշխատակցին, որը չափազանց ուշադիր է զզնել իր բեռը:
«Նա էկրանին տեսավ, թե որտեղ է թանկարժեք իրերի տուփը: Ես լսեցի, թե ինչպես դռան հետեւում, որտեղ տեղափոխեցին ճամպրուկը, բացվեց փականը»,-պատմել է արտիստը:
Նա արդեն դիմել է իրավապահներին: Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` միջադեպի պատճառով կարող են ձախողվել Պեսկովի առաջիկա հյուրախաղերը:




























