«Մենք սկսում են ՈՒՀԱ»-ն արդեն կես դար եթերում է: Հեռուստածրագրի առաջին  եթերը կայացել է 1961թ. նոյեմբերի 8-ին: Իսկ հիմա, 50 տարի անց, ամենաբազմամարդ միջոցառմանը` Սոչիի փառատոնին, 6 հազարից ավելի մասնակիցներ են ներկայանում: Դա ոչ ավելի, ոչ պակաս 500 թիմ է:

ՈՒՀԱ-ի շարժումը գրավել է տասնյակ երկրներ: Ուրախների եւ հնարամիտների ակումբ խաղում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Բելառուսում, Իսրայելում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:Ծրագրի հոբելյանին հանդիսատեսը կդիտի տոնական հատուկ թողարկում: Այս անգամ կխաղան ՈՒՀԱ-ի ներկայիս աստղերը եւ նախորդ տարիների առավել սիրված մասնակիցները:

Ի դեպ, նրանց մեծ մասը հիմա հեռուստատեսային հումորի դեմքն են ներկայացնում:  ՈՒՀԱ-ում խաղացել են եւ Գարիկ Մարտիրոսյանը («Նոր հայեր»), եւ Գարիկ Խառլամովը (Մոսկվայի  «ՄԱՄԻ» եւ «Ոչ ոսկի երիտասարդություն»), եւ Միքայել Գալուստյանը («Արեւից կիզվածները»), եւ Միխայիլ Բաշկատովը  («Մաքսիմում»), եւ Սերգեյ Սվետլակովը («Ուրալյան պելմեններ»), եւ Ալեքսանդր Ռեվան («Արեւից կիզվածները»), եւ շատ ուրիշներ:Մեր տեղեկություններով` տոնական թողարկման առթիվ նշված աստղերը պետք է վերադառնան ՈՒՀԱ:

Բայց… Իզուր չէ, որ այն Ուրախների եւ հնարամիտների ակումբ է: Դրա խաղացողներից միշտ պետք է անակնկալներ սպասել: Իսկ թե ինչ նվերներ են պատրաստել նրանք հանդիսատեսի համար, կիմանանք միայն եթերում: