Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը Քրիս Համֆրիսից ամուսնալուծվելու հայտ է ներկայացրել, «The Celebrity Café» ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաթանկարժեք ամուսնալուծությունների տասնյակը:

Սակայն, ինչպես նշում է խմբագրությունը, Քարդաշյանը ցուցակում չկա, քանի որ «բավականաչափ իմաստուն էր եղել եւ ամուսնության պայմանագիր էր ստորագրել»:

Նվազ հեռատեսների մեջ են Մայքլ Դուգլասը, ում ամուսնալուծությունն արժեցել է 45 մլն, Փոլ Մաքքարթնին (48,6 մլն դոլար բաժին է հասել Հիզեր Միլսին), Մադոննան ($76 մլն), Ջեյմս Քեմերոնը (50 մլն), Քեւին Քոսթները (80 մլն), Հարիսոն Ֆորդը (85 մլն), Սթիվեն Սփիլբերգը (100 մլն), Մայքլ Ջորդանը (168 մլն):