«HollywoodLife.com»-ը Քիմ Քարդաշյանի եւ Քրիս Համֆրիսի ապահարզանի իրական պատճառների մասին ստացել է բացառիկ տեղեկություններ:
Կայքը զրուցել է Քարդաշյանների ընտանիքի մտերիմ մարդկանցից մեկի հետ: Նրա խոսքով ապահարզանի գլխավոր պատճառը եղել է «Քորթնին ու Քիմը նվաճում են Նյու Յորքը» շոու-ծրագրում Քրիսի աշխատանքը:
«Քիմն ու Քրիսը լուրջ վեճ են ունեցել անցած շաբաթ: Քրիսը հայտարարել է, որ հոգնել է տեսախցիկներից եւ չի ցանկանում շարունակել այդպես ապրել: Քրիսն ասել է, որ ռեալիթի-շոուն կործանում է իրենց ամուսնական կյանքը եւ դա լուրջ ազդել է նրանց հարաբերությունների վրա: Քիմի համար դա եղել է վերջին կաթիլը, քանի որ Քրիսը խոստացել էր նրան, որ կմասնակցի հեռուստաշոուին: Այժմ, երբ Քրիսը դուրս է գալիս նկարահանումներից` Քիմը հանձնվում է: Նա նույնպես հոգնել է այդ ամենից: Նրանք ամուսնացած էին 72 օր: Ըստ էության, այդ ամուսնությունը պետք է տեղի չունենար: Ավելի շատ շեշտը դրվում էր նրանց ամուսնության մասին պատմող հեռուստահաղորդման վրա: Իսկ փաստացի հարաբերությունները մնում էին հետին պլանում: Ես կարծում եմ, որ Քիմն ավելի շատ սիրահարված էր հարսանիքի գաղափարին, քան Քրիսին: Բոլորը հիացած էին հարսանիքից, զգեստից, սակայն այդ ամենը նշանակություն չունի, եթե չկա իսկական սեր»:
Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ բասկետբոլիստ Քրիսն ամուսնությունից հետո սկսել է վատ խաղալ:
«Քրիսը վերջնագիր էր ներկայացրել Քիմին` պահանջելով իր հետ տեղափոխվել Մինեսոտա: Դա, իսկապես, ոչ հասուն վարք է: Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք ամուսնացան: Քիմն ավելի հասուն է, իսկ Քրիսը շարունակում է ապրել ամուրիի կյանքով: Ես կարծում եմ, որ Քիմը խելացի է եւ կբաժանվի Քրիսից»:
«HollywoodLife.com»-ին տված բացառիկ հարցազրույցում Քիմին մոտ կանգնած աղբյուրը նաեւ ասել է. «Քիմը զգում է, որ գրեթե չի ճանաչել նրա եւ շատ արագ է ամուսնացել»:
Եվս մեկ աղբյուր պատմել է, որ ապահարզանը զարմանք չի առաջացնում:
«Բոլորը գիտեին այդ մասին արդեն մեկ ամիս առաջ: Նրանք հազվադեպ էին միասին լինում: Քրիսը նրա կյանքի ժամանակացույցում տեղ չուներ: Քիմը ցանկություն չուներ լքել Նյու Յորքը: Դա չէր օգնի նրա կարիերային: Նրա ընկերներն ամենեւին զարմացած չեն: Քիմը հիասթափված է, բայց բոլորը տեսնում էին իրադարձությունների այսպիսի շրջադարձ»:



























