ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, թե կանխել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության կազմակերպած ահաբեկչությունը Ղրիմի Հանրապետության ղեկավարներից մեկի դեմ։ Այս մասին հայտնում է ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Հետախուզական ծառայության տվյալներով՝ ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել Ղրիմի իշխանությունների ներկայացուցիչներից մեկին պատկանող ավտոմեքենան։
«Ձերբակալվածները ինքնախոստովանական ցուցմունք են տվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է ահաբեկչություն կանխելու մասին

Հասանելի է
русский



























