Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրաէլ Կացը խոստացել է ապացույցներ ներկայացնել, որ ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) ներգրավված է ահաբեկչական գործունեության մեջ:

«Շնորհավորում եմ ՄԱԿ-ին՝ UNRWA-ի գործունեության հետաքննող հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ: Մենք կներկայացնենք բոլոր ապացույցները, որոնք կբացահայտեն UNRWA-ի կապերը ահաբեկչության հետ և դրա վնասակար հետևանքները տարածաշրջանային կայունության համար»,- գրել է նա X-ում (նախկինում՝ Twitter):

Կացի խոսքով՝ ՄԱԿ-ի կողմից ստեղծված հանձնաժողովը պետք է անհապաղ բացահայտի ճշմարտությունը, ինչով  կպահանջի UNRWA-ի ղեկավար Ֆիլիպ Լազարինիի անհապաղ հրաժարականը։