Nabucco-ն կարող է հանգիստ յոլա գնալ առանց իրանական գազի: ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան Թուրքիայում հայտարարել է, թե գազատարի շահագործման համար լիովին բավարար են Ադրբեջանի, Իրաքի եւ Թուրքմենստանի ռեւսորսները: «Ապագայում մենք կարող ենք հույս դնել նաեւ ռուսական գազի վրա, բայց ոչ՝ իրանականի: Նախ թող Իրանը դառնա նորմալ երկիր, դադարի ատոմային զենքի ստեծումից, հետո արդեն հնարավոր կլինի խոսել նրա՝ Nabucco-ին մասնակցելու հնարավրության մասին: Մեր ադրբեջանցի, թուրքմեն եւ իրաքցի գործընկերները լիովին կարող են ապահովել գազատարի շահագործումը սկզբանական փուլում , իսկ հետո կմտածենք այլ աղբյուրների մասին»,- շեշտել է Մեթյու Բրայզան: