«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հրատապ եթերով ահազանգել է բացահայտ հանցագործության մասին։

«Ակնհայտ է, որ փորձ է արվելու «Հանրային ձայնի» անդամների ներգրավելով նախ ապահովել քվորում, ապա նրանցից կորզել կողմ ձայներ, որովհետեւ 33 կողմ է պետք, որ ավագանու անդամները զրկվեն մանդատից: Ակնհայտ է, որ մենք գրծ ունենք բացահայտ հանցագործության հետ:

Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ փորձում են ճնշել, բերման ենթարկել, գործարք առաջարկել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների, որպեսզի նրանք գան ու մեր դեմ քվեարկեն»,-ասաց Անդրանիկ  Թևանյանը։

Նա իշխանությունների կողմից տեռորի ենթարկվող անդամներին կոչ արեց դիմել իրեն. «Դիմել անձամբ ինձ, հայտարարել, թե  ինչ է տեղի ունենում, և մենք նրանց քաղաքական պաշտպանության տակ կվերցնենք, իսկ իշխանությունները պետք է իմանան, որ այս հանցագործ քայլերով չեն կարողանալու իրենց խնդիրները լուծել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ վաղը հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում են նաև  Նարինե Հայրապետյանի, Սոննա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի, Հայկ Մարությանի, Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցերը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Ավագանու «Հանրային ձայնի» անդամներից մի քանիսին արդեն կանչել են ՔԿ. Վարդան Ղուկասյանը համախմբման կոչ է անում