Խորհրդարանը փետրվարի 7-ին քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնին առաջադրել է իրավաբան Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է կառավարող խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։