Թուրքիայի Սահմանադրական դատարանը տարբեր լրատվամիջոցների կողմից մոտ 500 գործով  իրավունքների խախտման հետ կապված ընդհանուր որոշում է կայացրել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՍԴ–ն բավարարել է թուրքական BirGun, Diken, Duvar, Arti Gercek եւ այլ լրատվամիջոցների մոտ 500–ից ավել հրապարակումների հասանելությունը սահմանափակած դատարանների որոշումները։

Թուրքիայի ՍԴ–ն այս բոլոր հրապարակումների հասանելության սահմանափակումները (արգելափակումները) իրավունքի խախտում է համարել եւ ստիպել որոշ հայցերի մասով է փոխհատուցում վճարել լրատվամիջոցներին։

Նշված լուրերի մեջ են նաեւ Էրդողանի որդու մասին կոռուպցիոն սկանդալի մասին նյութը, որը Թուրքիայում դատարանի որոշմամբ արգելվել էր նույնիսկ արտատպել։