Forbes հանդեսը կազմել է Հոլիվուդի ամենագերագնահատված աստղերի ցանկը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Դրյու Բերիմորը: Նրա մասնակցությամբ «Սիրո հեռավորության վրա» կատակերգությունը 2010թ. աշխատել է ընդամենը 17,8 միլիոն դոլար, իսկ 2009թ. երկու ֆիլմեր ձախողվել են: Forbes-ի հաշվարկներով, դերասանուհին վերադարձնում է 40 ցենտ վճարված մեկ դոլարի դիմաց:

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Էդդի Մերֆին եւ Ուիլլ Ֆերրելը: Նրանց հետ պրոդյուսերները կորստով չեն աշխատում, սակայն մեծ եկամուտներ էլ չեն ստանում: Մերֆին վերադարձնում է 2,7 դոլար, Ֆերրելը` 3,5 դոլար ամեն դոլարի դիմաց:

Առաջին տասնյակում հայտնվել են նաեւ Նիկոլաս Քեյջը, Նիկոլ Քիդմանը, Դենզել Վաշինգթոնը, Ռիզ Ուիզերսփունը:

Forbes հանդեսը իր ցանկի համար ընտրել է 40 ամենաբարձր վարձատրվող դերասանների: